Հարկավոր է ցամաքային օպերացիա սկսել ԴԱԻՇ-ի դեմ. ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավար
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավար Դեբորա Լի Ջեյմսը հայտարարել է, որ երկրի բանակը պետք է ցամաքային օպերացիա անցկացնի ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում:
Նրա խոսքով՝ ավիացիայի հարվածները որոշակի առաջընթաց գրանցել են, սակայն դա բավարար չէ:
«Ռազմաօդային ուժերը չափազանց կարևոր են: Նրանք կարող են շատ բան անել, սակայն ոչ ամեն ինչ: Վերջին հաշվով, նրանք չեն կարող օկուպացնել տարածքներ, ու որ շատ կարևոր է, չեն կարող ղեկավարել տարածքներ»,- ասել է Դեբորա Լի Ջեյմսը, ում խոսքերը մեջբերում է Defense News-ը:
Լի Ջեյմսը կարծում է, որ այդ իսկ պատճառով հարկավոր է ԴԱԻՇ-ի դեմ օգտագործել ԱՄՆ-ի ցամաքային ուժերը:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերն ավելի վաղ հարց էր բարձրացրել Սիրիա ամերիկացի զինծառայողների ուղարկելու վերաբերյալ: