Բաժիններ՝

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Պլանային թռիչքի իրականացման ժամանակ կործանվել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող «Սու-25» ինքնաթիռը, ինչի հետևանքով 1992թ. ծնված օդաչուն զոհվել է, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան պլանային ուսումնական թռիչքի իրականացման ժամանակ Զապորոժիեից 40 կմ հյուսիս ընկած տարածքում:
Սոցցանցում օգտատերերի տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռն ընկել է Զապորոժիեի ու Դնեպրոպետրովսկի մարզերի միջև գտնվող Տերնովկա գյուղի մոտ:
Դեպքի վայրը շրջապատված է: Օգտատերերը հայտնում են, որ ինքնաթիռը մասնատված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30