Պայթյուն A321 ինքնաթիռի կործանման վայրից ոչ հեռու. կան զոհեր
Եգիպտոսի հյուսիսային Սինայ նահանգի Էլ-Արիշ քաղաքում ահաբեկիչների հարձակման հետևանքով սպանվել է բնակելի տներից մեկի 9 բնակիչ, հայտնում է LifeNews-ը:
Էլ-Արիշը գտնվում է Սինայի թերակղզու հյուսիում՝ ռուսական A321 ինքնաթիռի կործանման վայրից ոչ հեռու:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զոհերի թվում կա շուրջ 3 տարեկան 2 երեխա ու 16-ամյա մի դեռահաս: Ահաբեկիչների մյուս զոհերը 26-27 տարեկան են:
Հաղորդվում է, որ զոհերի մեծ մասը մի ընտանիքի անդամներ են:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ի գիշերը մի խումբ զինյալներ պայթեցրել էին պայթուցիկներով լի մեքենան ու կրակ էին բացել բնակելի տան վրա: Հաղորդվում էր նվազագույնը 4 պայթյունի մասին:
Այն մասին, թե ինչ խմբավորում է կանգնած հանցագործության հետևում ու թե հատկապես ինչու է թիրախ ընտրվել այդ տունը, չի հաղորդվում: