Բաժիններ՝

Մահացել է «Դ’Արտանյանն ու երեք հրացանակիրները» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչը

Այսօր կյանքի 82-րդ տարում մահացել է հայտնի խորհրդային ու ռուս կինոռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչը, հայտնում է LifeNews-ը:

Կինոյի ճանաչված վարպետի հաշվին կա 20 սիրված ֆիլմ, այդ թվում՝ լեգենդար «Դ’Արտանյանն ու երեք հրացանակիրները», «Իֆ ամրոցի բանտարկյալը», «Ախ, Վոդևիլ, Վոդևիլ», «Հրաշքների սեզոն» ֆիլմերը:

Նա խորհրդային կինեմատրոգրաֆի համար բացահայտեց այնպիսի արտիստների, ինչպիսիք են Ալեքսանդր Տրոֆիմովը, Դմիտրի Մարյանովը, Աննա Սամոխինան՝ նրանց առաջինը նկարահանելով իր ֆիլմերում:

Նոյեմբերի սկզբին Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչին շտապ հոսպիտալացրել էին Բոտկինի հիվանդանոցի վիրահատական բաժանմունքի վերակենդանացման բաժին:

Հաղորդվում էր, որ բժիշկները նրա մոտ լուրջ հիվանդություն էին հայտնաբերել, իսկ նա գտնվում էր ծանր վիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս