Բաժիններ՝

Սիրիայի զինվորականները ԴԱԻՇ-ի ձեռքից օդանավակայան են ազատագրել

Սիրիայի կառավարական ուժերը ռուսական ավիացիայի օգնությամբ Հալեպի նահանգում ազատագրել են «Կվայրես» ռազմական օդանավակայանը, որը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքին էր գտնվում ավելի քան 2 տարի, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարար Իգոր Կոնաշենկովի հայտարարությունը:

«Ռուսական ավիացիայի գործողությունների արդյունքում Սիրիայի կառավարական զորքերն ապաարգելափակել են «Կվայրես» ռազմական օդանավակայանը: Տվյալ օդանավակայանը ավելի քան երկու տարի գտնվում էր ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքին»,- ասել է նա:

Նշվում է, որ ահաբեկիչների կրակային դիրքերի ու հենակետերի մասին տվյալներն ստացվել էին Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների կողմից ու հաստատվել Բաղդադի տեղեկատվական կենտրոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս