Բաժիններ՝

Սլովենիան սկսում է արգելապատնեշ կառուցել Խորվաթիայի հետ սահմանին

Սլովենիայի իշխանությունները պատրաստվում են արգելապատնեշ կառուցել Խորվաթիայի հետ սահմանին: Նոյեմբերի 11-ին մի քանի բեռնատար մետաղալարերի ցանց է տեղափոխել սահմանամերձ Վելիկի Օբրեժ բնակելի կետի մոտ, հայտնում է Reuters-ի լուսանկարիչը:

Լուսանկարչի խոսքով՝ գյուղում գտնվում են մեծաթիվ զինվորականներ ու ոստիկաններ, որոնք հայտնել են, որ արգելապատնեշի շինարարությունը սկսվելու է մի քանի ժամվա ընթացքում:

Նախօրեին Սլովենիայի վարչապետ Միրո Ցերարը հայտարարել էր Խորվաթիայի հետ սահմանին արգելապատնեշ կառուցելու մտադրության մասին, որը պետք է երկիրը պաշտպանի ներգաղթյալներից: Դրա հետ միասին, նա ընդգծել էր, որ սահմանը բաց է մնալու: Արգելապատնեշի շինարարության ժամկետների մասին նա տեղեկություններ չէր հայտնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30