Սոչիում առատ տեղումների պատճառով ջրհեղեղ է սկսվել
Հորդառատ անձրևների հետևանքով Սոչիում բարձրացել է գետերի մակարդակը: Համացանցում հրապարակված կադրերում երևում են ջրածածկ եղած փողոցներ ու ճանապարհներ, հայտնում է ntv.ru-ն:
Ներկայում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը բերվել է պատրաստականության բարձր մակարդակի: Փրկարարների մի խումբ ուղևորվել է Դագոմիս, որտեղ առկա է ջրհեղեղի վտանգ:
Հերթապահները ստուգում են գետի ջրի մակարդակը Կեպշա ավանում ու Լոո ավանում:
Հաղորդվում է, որ Սոչում կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունը՝ նվիրված սպորտի հարցերին, հետաձգվել է:



