Բաժիններ՝

Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը

Մոսկվայում երեկ կայացել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը, հայտնում է APA գործակալությունը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են ԱՊՀ տարածքում ազգային անվտանգության ապահովման արդիական հարցեր:

Մասնավորապես, քննարկվել են անօրինական միգրացիային հակազդելու հարցերով կոմպետենտ մարմինների համագործակցության, ինչպես նաև միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների գործողությունների կոորդինացիայի հարցերը:

Նիստի օրակարգում ներառված են եղել նաև Մերձավոր արևելքում ու Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցեր: Դրա հետ կապված՝ քննարկվել են ԴԱԻՇ-ին հակազդելու համատեղ քայլերը, այդ թվում՝ ԱՊՀ անդամ երկրներից ԴԱԻՇ-ի շարքերը համալրելու ու հավաքագրման դեմ պայքարի հարցերը:

Հանդիպման մասնակիցները եկել են այն կարծիքի, որ ահաբեկչությանը, անօրինական միգրացիային արդյունավետորեն հակազդելը, ինչպես երբևէ, արդիական են դարձնում ԱՊՀ անդամ երկրների իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների, պաշտպանական ու արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությունը:

Իր ելույթում Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է, որ հոկտեմբերի 16-ին Աստանայում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներն ստորագրել են փաստաթղթերի մի մեծ բլոկ, որն ուղղված է անվտանգության ու իրավակարգի ապահովմանը, ինչպես նաև համատեղ հայտարարություն է արվել՝ կապված միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ:

Պատրուշևի խոսքով՝ ԱՊՀ-ի անդամ երկրների համապատասխան մարմինների խնդիրն է օպերատիվորեն ապահովել դրանց պրակտիկ իրագործումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս