Բաժիններ՝

Օլանդի ու Ռոուհանիի հանդիպման կազմակերպիչները չեն կարողանում պայմանավորվել գինու ու խորտիկների շուրջ

Փարիզն ու Թեհրանը բախվել են դժվարությունների՝ երկու երկրների նախագահներ Ֆրանսուա Օլանդի ու Հասան Ռոուհանիի օրակարգը հաստատելու հարցում, հայտնում է RTL-ն:

Ֆրանսիական ռադիոյի աղբյուրները հայտնել են, որ իրանական կողմը պահանջել է ընթրիքին մատուցել «հալալ» կերակրացանկ ու սեղանից հեռացնել ալկոհոլային ըմպելիքները, սակայն Փարիզը հրաժարվել է՝ մատնանշելով, որ ավանդական ընթրիքը հանրապետությունում դիվանագիտական միջոցառումների հաստատուն կարգ է:
Ֆրանսիական կողմն առաջարկել է ընթրիքի փոխարեն նախաճաշել, ինչը Թեհրանը «չափազանց էժանագին» է համարել: Արդյունքում՝ կողմերը եկել են եզրակացության, որ կարմիր գինին փոխարինեն կարմիր գորգով:

Ֆրանսիա այցի ընթացքում պլանավորված է Իրանի նախագահի հանդիպումը Ֆրանսիայի պաշտոնատար անձանց ու ֆրանսիական բիզնեսի՝ Accol-ի, Total-ի, Orange-ի ղեկավարների հետ:

Ենթադրաբար, այցը կսկսվի նոյեմբերի 17-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս