Լուսանկարներ՝ Սարատով-Երշով ավտոճանապարհին հայերի մասնակցությամբ մահացու վթարից

chpsaratov.ru կայքը լուսանկարներ է հրապարակել երեկ ՌԴ Սարատով-Երշով ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից:

Հիշեցնենք, որ Ստեպնոյե բնակավայրի մոտակայքում տեղի էր ունեցել ՃՏՊ: Միմյանց էին բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով 1965թ. ծնված Ֆրիդա Սուրենի Ստեփանյանը մահացել է:

vtar rd  saratov.jpg22Տուժել էր ևս 4 մարդ: Նրանցից երկուսին ավտոմեքենայից դուրս էին բերել հատուկ սարքերի օգնությամբ:

vtar rd  saratov.jpg1

Պատահարի հետևանքով տուժածներ` 1975թ. ծնված Կարապետ Սիսակի Ամբարդանյանը, 1954թ. ծնված Հասմիկ Վազգենի Ամբարդանյանը և 1954թ. ծնված Վարդիթեր Պետրոսի Պալյանը հոսպիտալացվել են Սարատով քաղաքի ԲԿ, որտեղ Հասմիկ Ամբարդանյանը, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել:

vtar rd  saratov.jpg2Կարապետ Ամբարդանյանի և Վարդիթեր Պալյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Տեսանյութեր

Լրահոս