Բաժիններ՝

Օբաման լուսանկարվել է ԼԳԲՏ ամսագրի շապիկի համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձել է պետության առաջին գործող նախագահը, ով հայտնվել է ամերիկյան հեղինակավոր ԼԳԲՏ Out ամսագրի շապիկին, որտեղ նրան հայտարարել են «Տարվա դաշնակից»՝ հասարակական գործիչ, ով հաջողություններ է գրանցել սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում: Այդ մասին հայտնում է BBC-ն:

Ամսագրի խմբագրությունը հայտարարել է, որ Օբաման հավատարիմ է երկրի քաղաքացիների իրավահավասարությանը:

obama
Out-ի հիացմունքին է արժանացել Գերագույն դատարանի այն որոշումը, որը պահանջել էր օրինական համարել միասեռական ամուսնությունները ողջ Միացյալ Նահանգների տարածքում:

Այդ ժամանակ՝ հունիսին, Օբաման հայտարարել էր, թե պատմական որոշումը նման է եղել կայծակի հարվածի ու այդ վճիռը համարել էր մեծ հաղթանակ ԱՄՆ-ի համար:
«Տասնամյակներ շարունակ մեր քույրերն ու եղբայրները պայքարել են հավասարության համար»,- ամսագիրը մեջբերում է Օբամայի խոսքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս