ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի արտգործնախարարի հետ
                                    ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել Twitter-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:
Ջեյմս Ուորլիքը նաև մի շարք հեշթեգեր է օգտագործել իր գրառման մեջ ( #NKpeace.#armenia #azerbaijan#nagornokarabakh #conflictresolution#osce):
Վերջինս Insragram-ի իր էջում նաև լուսանկար է հրապարակել հանդիպումից:
Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում էր կատարել իր միկրոբլոգում, որտեղ տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Գերմանիայի կառավարության հետ խորհրդատվություններ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Հաջորդ տարի Գերմանիան կնախագահի ԵԱՀԿ-ում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    