Բաժիններ՝

Եգիպտոսի նախագահը կայցելի Շարմ-էլ-Շեյխ՝ ստուգելու անվտանգության միջոցառումները

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին մտադիր է մեկնել զբոսաշրջային Շարմ-էլ-Շեյխ քաղաք՝ ստուգելու այնտեղ կազմակերպված անվտանգության միջոցառումները, գրում է Ahram պարբերականը:

Ինչպես նշվում է, Եգիպտոսի նախագահը խորհրդակցություն կանցկացնի՝ քննարկելու Սինայում ռուսական ինքնաթիռի կործանման հետևանքները, ինչպես նաև երկրի զբոսաշրջային ոլորտում առաջացած ճգնաժամը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Եգիպտոսի նախագահի ժամանման հետ կապված ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ:

Պարբերականի տեղեկություններով՝ Եգիպտոսի նախագահին այցի ընթացքում կուղեկցեն երկրի տուրիզմի նախարարը, Հարավային Սինայի նահանգապետը, ինչպես նաև Շարմ-էլ-Շեյխի միջազգային օդանավակայանի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս