ԱՄՆ-ի ու Գերմանիայի ԱԳՆ ղեկավարներ Ջոն Քերին ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել են Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոց, որտեղ գտնվում է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հայտնում է TASS-ը:
Twitter-ում հայտնվել են կադրեր հակաահաբեկչական օպերացիայից, որն այս գիշեր իրականացրել է Ֆրանսիայի ոստիկանությունը «Բատակլան» համերգասրահում: Այդ օրը ելույթ էր ունենում ամերիկյան Eagles of Death Metal ռոք խումբը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն իրենց ցավակցություններն են հայտնել ֆրանսիացի ժողովրդին՝ կապված Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ, որը խլել է գրեթե 150 մարդու կյ
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով իրանական կողմը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Ֆրանսիա, Իտալիա ու Վատիկան, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, հայտնում է Reuters-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Փարիզում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ, որոնցից 3-ը տեղի են ունեցել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի ու Գերմանիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը:
Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ:
AFP գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Փարիզում սպանվել է ութ ահաբեկիչ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 4 զինյալ է սպանվել Փարիզի «Բատակլան» համերգասրահը գրոհելու ժամանակ, որը ձեռնարկել էին ֆրանսիական ոստիկանները:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությունը Փարիզում ահաբեկչությունների կամապկցությամբ
Փարիզի 7 շրջաններում երեկ երեկոյան գրեթե միաժամանակ տեղի են ունեցել ահաբեկչություններ՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, ինչի հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, սպանվել է նվազագույնը 140 մարդ:
Այս գիշեր Ֆրանսիայի մայրաքաղաքը ենթարկվել է մի շարք զինված հարձակումների ու պայթյունների, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 120 մարդ:
Այսօր հաստատվել են ԴԱԻՇ-ի գլխավոր մեդիադեմքի սպանության մասին լուրերը:
Քրդական զինված խմբավորումներին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Իրաքի հյուսիսում գտնվող ռազմավարական կարևոր Սինջար քաղաքի նկատմամբ:
ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Սիրիայում նոյեմբերի 11-12-ը իրականացրել են 107 մարտական թռիչք, որի ընթացքում ոչնչացրել են ահաբեկիչների 298 օբյեկտ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է եվրոպացիներին այն բանում, որ նրանք փակում են իրենց դռները փախստականների առաջ:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ադրբեջանցի քաղբանտարկյալ Արիֆ Յունուսին երեկ բանտից ազատելու հետ, հայտնում է Turan-ը:
Այսօր Շանգալի պաշտպանության ուժերը եզդիական մյուս ջոկատների, քրդական ուժերի, ամերիկյան օդուժի օգնությամբ ազատագրեցին Իրաքի Եզդիաբնակ Շանգալ նահանգի կենտրոնը Շանգալ «Սինջար» քաղաքը, որի համար շնորհավորում եմ ամբողջ աշխարհի եզդիներին, Հայաստան աշխարհին, բոլոր նրանց ում համար թանկ է եղել եզդիների ճակատագիրը:
«Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծի իրականացումը չի կորցնում դինամիկան, այն լիարժեքորեն համապատասխանում է Ռուսաստանի ու Թուրքիայի հետաքրքրություններին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մի շարք արդիական հարցերի, շոշափել միջազգային ահաբեկչության թեման։ Կարեն Միրզոյանը հիշեցրել է, որ ԼՂՀ-ն բախվել է այս խնդրին դեռևս 1991-1994 թթ․, երբ Ադրբեջանը խախտելով միջազգային իրավունքի նորմերը Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին է ներգրավել հազարավոր օտարերկրյա վարձկանների, այդ թվում՝ տարբեր ահաբեկչական խմբավորումներից։
Հայտնի գանգստեր Վինսենթ Ասարոն անմեղ է ճանաչվել Նյու Յորքի օդանավակայանի առանձնապես խոշոր չափերի հասնող գողության գործի շրջանակում, որը հիմք էր ծառայել ռեժիսոր Մարտին Սկորսեզեի համար՝ նկարահանելու իր «Փառավոր տղաները» (Goodfellas) ֆիլմը:
Յուրաքանչյուր երկիր, որը մասնակցում է Սինայի թերակղզում ռուսական А321 ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությանը, տվյալներ է ստացել բորտային ինքնագիրներից:
Բաղդադում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 18 մարդ, 40-ն ստացել են վնասվածքներ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությունում աղբյուրին:
Մեծ Բրիտանիան առաջարկել է Թուրքիային 400 մլն եվրո՝ Սիրիայից եկող ներգաղթյալների հոսքը զսպելու համար, հայտնում է The Guardian-ը:
Նվազագույնը 7 նորածնի դի է հայտնաբերվել Գերմանիայի հարավային Վալլենֆելս քաղաքի մասնավոր տներից մեկում, հայտնում է տեղի ոստիկանությունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Չեխիան քրդերին 6 հազար ինքնաձիգ ու փամփուշտներ կմատակարարի ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին, տեղեկացնում է TASS-ը:
«Փաստ է, նոր իրավիճակ է, նոր քաղաքականություն, դրանից բխող նոր հարաբերություններով, և բոլոր երկրների հետ հարաբերությունների վրա դա անդրադառնում է»:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Կիևում ձերբակալել է ծայրահեղական «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման ղեկավարներից մեկին, հայտնում է LifeNews-ը:
Ռուսաստանը պատրաստ է ամենասերտ համագործակցությանը լիբանանյան իշխանությունների հետ ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորապես ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դեմ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Թամմամ Սալամին՝ նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել։
Իրանի միանգամից մի քանի շրջան պատուհասել են ջրհեղեղները, որոն հետևանքով մահացել է նվազագույնը 15 մարդ: