Թուրքական կործանիչը ոչնչացրել է ռուսական «Սու-24» ինքնաթիռն ի պատասխան Սիրիայից Թուրքիա ուղևորվող ԴԱԻՇ-ի նավթատարներին հասցված հարվածների, հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին:
Շենգենյան համակարգի պահպանման շանսերը դրա ներկայիս տեսքով այդքան էլ բարձր չեն, հայտարարել է Նիդեռլանդների ֆինանսների նախարարը գերմանական Handelsblatt պարբերականի հետ զրույցում:
Մոսկվան կարծում է, որ Անկարան հատել է թույլատրելիի սահմանը, ինչը կարող է Թուրքիային ծանր վիճակի մեջ դնել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Փարիզի ահաբեկչությունների առանցքային կասկածյալներից մեկը՝ Սալահ Աբդեսլամը, ուղևորվել է Սիրիա: Այս մասին հայտնում է բելգիական Het Laatste Nieuws պարբերականը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում ՌԴ դեսպանության տարածքում ականանետից արձակված արկ է ընկել, հայտնում է RIA Novosti-ն:
4 երեխա է խեղդվել այն բանից հետո, երբ Թուրքիայի ափերի մոտ դարձյալ Հունաստան փախստականների տեղափոխող նավ է խորտակվել, հայտնում է AFP-ն:
Ի պատասխան Թուրքիայի կողմից ռուսական «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի ոչնչացման՝ Մոսկվան անորոշ ժամանակով կասեցրել է մասնակցությունը Սևծովյան ռազմաօդային խմբի BLACKSEAFOR օպերատիվ զորավարժություններին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիան փորձել է կապ հաստատել Վլադիմիր Պուտինի հետ «Սու-24» ինքնաթիռի կործանումից 7-8 ժամ անց, հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին: Այս մասին Չավուշօղլուն գրել է Twitter-ի իր էջում:
«Կոմերսանտը» ծավալուն հոդված է պատրաստել ռուս-թուրքական վերջին օրերի լարված հարաբերություններին ու այդ համատեքստում դիտարկումներ կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծվելիք իրավիճակի վերաբերյալ:
Թուրքական ռազմաօդային ուժերը դադարեցրել են թռիչքները Սիրիայի երկնքում, հայտնում է Hürriyet Daily News-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Մոսկվայում կանխվել է ռուս ուսանողուհի Վարվառա Կարաուլովայի աղմկահարույց պատմության նմանությամբ ևս մեկ դեպք: Մոսկվայի հեղինակավոր բուհի ուսանողուհի Իրինա Բաբիկինան երեկ ձերբակալվել է սահմանին, մինչ կհասցներ Թուրքիա թռչել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, թե Ռուսաստանը ռմբակոծել է Սիրիայում գտնվող «մարդասիրական ավտոշարասյունը», հայտնում է ntv.ru-ն:
Թուրք մարզիկներից Նասուհ Մահրուքին Twitter միկրոբլոգի իր էջում ռուս-թուրքական ճգնաժամի վերաբերյալ մի գրառում է կատարել, որը ըստ «Milliyet» թերթի մեծ աղմուկ է բարձրացրել սոցցացնում:
Թուրքիան մտադիր է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ, հատկապես ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Սերգեյ Նարիշկինն իր խոսքում մասնավորապես նշել է. «Թուրքիան մեզ հարվածել է թիկունքից, ինչը հարիր է բացառապես վախկոտներին: Անշուշտ, կատարվածում մեղավոր է ոչ թե թուրք ժողովուրդը, այլ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը: Իսկ այդ ծանրագույն հանցագործության համար Թուրքիայի քաղաքական իշխանությունը դեռ զղջալու է»:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այցով գտնվում է Ադրբեջանում:
Կրասնոյարսկի երկրամասում՝ «Մի-8» ուղղաթիռի կործանման վայրում, հայտնաբերվել են բորտային ինքնագրերը:
2 լրագրողներ, ովքեր հայտնել էին Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Սիրիայի ջիհադիստներին գաղտնի կերպով զենք մատակարարելու մասին, կալանավորվել են լրտեսության մեղադրանքով, հայտնում է Hurriyet-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են փոխանակել հետախուզական տվյալներ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան «ագրեսիա» կորակի փաստը, եթե Սիրիայի սահմանը հատած թուրքական ինքնաթիռը խոցվի ռուսական С-400-ի օգնությամբ:
Ստամբուլի 7-րդ քրեական դատարանը վճիռ է կայացրել ընդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Նախնական տեղեկություններով ուղղաթիռի մեջ եղել է 25 մարդ. 3-ը` ուղղաթիռի անձնակազմից և 22 ուղևոր:
Ո՞ւմ մտքով կանցներ, որ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը Հայաստանի լրատվության ոլորտում երկրորդական լուր կդառնար: Հիմա բոլորի համար կարևորը «ներքին» ահաբեկչության մասին տեղեկատվությունն է: Բայց այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, շատ ավելի կարևոր է ներքին խնդիրներից:
Սիրիայի կառավարական զորքերը ռուսական ավիացիայի աջակցությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Լաթաքիա նահանգի հյուսիսում գտնվող լեռնային շրջանները՝ ամբողջությամբ փակելով ԴԱԻՇ-ի գրոհայինների համար նախատեսված սպառազինությունների միջսահմանային մատակարարումը:
«Հայաստանի անվտանգության նոր մոդել կարող է գտնվել ԼՂ հակամարտության կարգավորմամբ և դա կարող է արվել միայն իմաստալից բանակցությունների և հակամարտող բոլոր կողմերի կողմից զիջումների միջոցով»։
«Հարձակումը պատահական չէր: Թուրքական կործանիչները պարզապես պահակի դեր են կատարել՝ սպասելով այդ ինքնաթիռին: Այս գործողությունը պատահական չէր, սա ծայրաստիճան կարևոր բաղադրիչ է՝ հասկանալու համար ստեղծված իրավիճակը: Խոսքը ծրագրված սադրանքի մասին է»:
Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությունում մեր անդամակցությունից և, միևնույն ժամանակ, զարգացնել փոխշահավետ հնարավոր լայն համագործակցություն Եվրոպական միության հետ:
«Ժիրինովսկին, որ միշտ թուրքասեր է եղել, այսօր կոչ է անում հայերին օգնել ետ գրավել թուրքերից հայկական հողերը: Հասկանալի է, որ Ժիրինովսկուն չի կարելի լուրջ ընդունել, բայց Հայկական հարցը կկիրառեն ավելի շատ քարոզչության համար, և ոչ թե՝ Պուտինն ու Լավրովը, այլ այնպիսի կերպարներ, ինչպես Ժիրինովսկի»,- ասում է նա:
«Կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա մենք չենք: Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տիրույթը»,- ասել է նա: