Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջարկների նոր տարբերակը
Իրանը Պակիստանին, որը միջնորդում է Թեհրանի և Վաշինգտոնի բանակցություններում, փոխանցել է երկարաժամկետ հրադադարի քննարկման համար նոր առաջարկի տեքստը։ Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը։
Գործակալության տեղեկացմամբ՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հակամարտության դադարեցումն ու խաղաղության հաստատումն անվանել է իսլամական հանրապետության առաջնահերթ նպատակ։



