Բաժիններ՝

Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել մոտ 870 հազար ներգաղթյալ ու փախստական

Այս տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 868 282 հազար ներգաղթյալ ու փախստական, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Միգրացիայի միջազգային կազմակերպությանը:

Ավելի շատ թվով ներգաղթյալներ ու փախստականներ է ընդունել Հունաստանը՝ ավելի քան 744 հազար մարդ:
Նոյեմբերի 20-ից Միջերկրական ծովով Եվրոպա ներգաղթյալների թիվն ավելացել է ավելի քան 26 հազարով:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալով՝ տարեսկզբից 3551 մարդ է զոհվել ծովում Եվրոպա հասնելու փորձ կատարելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս