ՌԴ հատուկ ծառայությունները որոնում են Թուրքիայի 3 քաղաքացիների, ովքեր Ռուսաստան են ժամանել ահաբեկչություններ կազմակերպելու նպատակով, հայտնում է LifeNews-ը:
Ստամբուլցի հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել թուրքական Doğuş Holding-ի հետ կնքած պայմանագիրը, որով նրա ավելի քան 70 տարում ստեղծված լուսանկարների ողջ արխիվն անցելու էր այդ կազմակերպությանը, հայտնում է թուրքական Cumhuriyet.com կայքը:
Ռուսաստանն անհիմն կերպով է մեղադրում Թուրքիային, ու դա անընդունելի է Անկարայի համար: Այդ մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ում խոսքերը ներկայացնում է TRT Haber հեռուստաալիքը:
Կալինինգրադի մարզի «Ռոսսելխոզնադզորի» վարչությունը Թուրքիային է վերադարձրել 108 տոննա հավի միս, նշված է գերատեսչության կայքում:
Թուրքիայի հարավում՝ Դիարբեքիր նահանգում, Ղուրանի ուսումնասիրման կուրսերի ժամանակ շենքում ծագած հրդեհի հետևանքով 6 երեխա է մահացել, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
«Հայաստանը երբեք, իմ կարծիքով, չի համաձայնի, որ Ղարաբաղն անցնի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը չի համաձայնի, որպեսզի Ղարաբաղը մնա Հայաստանի հետ։ Այս իրավիճակում խնդիրը միայն պատերազմ թույլ չտալն է»,- ասում է ՌԴ Մերձավոր Արևելքի անկախ գիտական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Եվգենի Սատանովսկին:
Թուրքիայից մրգերի ու բանջարեղենների ներկրումը կարգելվի, սակայն սահմանափակումները կգործեն միայն մի քանի շաբաթ անց: Այս մասին երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավիրած կառավարության նիստում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
Ռուսաստանը ՆԱՏՕ-ին տեղեկություն է տրամադրել այն մասին, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը դիտավորյալ են կործանել ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռը, սակայն դաշինքը, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով, կանգնեց Անկարայի կողմը՝ իր վրա վերցնելով այդ դեպքի պատասխանատվությունը:
Ռուս հայտնի արտիստ Իլյա Ռեզնիկն այսօր շտապ կերպով հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ ինքնազգացողության վատացման պատճառով ընկել ու անհաջող կերպով վնասել է ոտքը:
Հռոմի Ֆրանցիսկո 1-ին Պապը մեկնաբանություններ է արել ռուս-թուրքական լարված հարաբերությունների և Հայաստան կատարելիք իր հավանական այցի վերաբերյալ: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ դեպի աֆրիկյան երկրներ կատարած իր վեցօրյա ուղևորության ավարտին Հռոմի Պապը ինքնաթիռում պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին:
Ֆինանսիսիտ Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» (Open Society Foundations) հիմնադրամը քննադատել է Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը, որը հիմադրամն առաջարկել է ներառել «անցանկալի կազմակերպությունների» ցուցակում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մոսկվայում իր աշխատանքն է դադարեցրել Ռուս-թուրքական գիտական կենտրոնը, որը գործում էր Մ. Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսական պետական գրադարանի բազայի հիման վրա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը, եթե հայտնվի ապացույց, որ Թուրքիան նավթ է գնում ԴԱԻՇ-ի զինյալներից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խոշոր տրանսպորտա-լոգիստիկական օպերատորների ներկայացուցիչները Ստամբուլում որոշում են կայացրել ստեղծել կոնսորցիում, որի նպատակն է Չինաստանից Եվրոպա տրանսպորտային բեռներ տեղափոխել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Փարիզի արվարձանում տեղի ունեցած կլիմայական գագաթաժողովի ժամանակ հանդիպել են ու անդրադարձել մի քանի թեմայի:
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում պարտադրված վայրէջք է կատարել Air France ավիաընկերության «Բոինգ» ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Պեկինից Փարիզ, հայտնում է LifeNews-ը:
«Ռուսաստանի հայերի միությունը» աջակցում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին ու խնդրում է ՌԴ Պետդումայի խոսնակին ու Դումայի 4 խմբակցություններին աջակցել փաստաթղթի ընդունմանը, հայտնում է RIA Novosti-ն:
Իրանը վերանայել է օտարերկրյա էներգետիկ ընկերությունների հետ պայմանագրերի կնքման կարգը՝ այդկերպ փորձելով ներգրավել 30 մլրդ դոլարի նոր ներդրումներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպության հետ համագործակցելու կասկածանքով Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են 4 մարդու Նասակիրալի (Գուրիա շրջան) գյուղում, հայտնում է sputnik-georgia.ru-ն:
Ադրբեջանի պետական SOCAR ընկերությունն ու Իրանի նավթի ազգային ընկերությունը (NIOC) Թեհրանում քննարկել են նավթի ու գազի արդյունահանման ու հետախուզության համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ երրորդ երկրներում, ասվում է SOCAR-ի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Trend-ը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ շփման գծում զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Էլշան Իսմայիլովը:
ՌԴ գլխավոր դատախազությունը հայտնել է այն մասին, որ Ռուսաստանի տարածքում անցանկալի է ճանաչվել «Բաց հասարակություն» հիմնադրամը, որը հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնևային:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությանը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Անկարան սահմանափակումներ չի մտցնի ռուս քաղաքացիների նկատմամբ:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր փոխվարչապետերի հետ հանդիպմանը հանձնարարել է Ռուսաստանի կառավարությանը կապեր հաստատել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) իր գործընկերների հետ Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն տրանսպորտային հոսքերի սահմանափակման հարցի վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի՝ իր օդային տիրույթը պաշտպանելու իրավունքին, հայտնում է Reuters-ը:
Մինչ այս պահը, ըստ միջազգային կազմակեպությունների տվյալների, 18 հազար սիրիացիներ իրենց երիկամները վաճառել են այդ գործով զբաղվող ցանցային կազմակերպություններին:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ռուսական «Սու-24» ինքնաթիռին հասցված հարվածը եղել է Թուրքիայի օդային տիրույթի պաշտպանությունը, այդ պատճառով էլ ոչ ոք դրա համար ներողություն չի խնդրի: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնկաչոք է Աֆղանստանի նախկին վարչապետ Գյուլբեդին Հիքմեթյարի առջև: Ըստ պնդումների՝ լուսանկարն արվել է 1985 թվականին, երբ Հիքմեթյարն այցելել էր Թուրքիա: Նշենք, որ վերջինիս հիմնած կառույցը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպում Փարիզում համաժողովի շրջանակներում պլանավորված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, ում խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն: