Թրամփի վարկանիշը անկում է ապրում․ Financial Times

Դոնալդ Թրամփը Իրանի հետ պատերազմի պատճառով կորցնում է իր նկատմամբ աջակցությունը, չնայած ընտրությունների ընթացքում նա խոստանում էր պայքարել գնաճի դեմ և հրաժարվել արտաքին ռազմական միջամտությունից, բենզինի գների աճ է նկատվում, գրում է Financial Times-ը:

Նշվում է՝ ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ, իսկ նավթի գները բարձրացել են մինչև վերջին չորս տարվա առավելագույնը։

Financial Times-ը գրում է, որ ԱՄՆ նախագահի օգնականները շարունակում են վստահություն հայտնել նրա առաջնորդական հատկանիշների և քաղաքականության արժանիքների նկատմամբ։ Սակայն որոշ հանրապետականներ կարծում են, որ Թրամփը հեռացել է սովորական ամերիկացիների խնդիրներից, և այժմ չկա մեկը, ով կարող է նրան հետ պահել տարրական քաղաքական սխալներից։

Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում նրա ենթակաները փորձում էին «կանխել նրա սեփական սխալները», սակայն այժմ «կարծես թե նրանք գրեթե նպաստում են դրանց իրականացմանը», վստահ է FT-ի աղբյուրը։

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ նախագահի փորձերը՝ իր վստահությունը ցուցադրելու և խոստանալով Ամերիկային «ոսկե դար» պարգևել, պաշտոնավարման 16 ամիսներից հետո հաճախ ձախողվում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031