
Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է փախստականներ տեղափոխող նավ, խեղդվել են երեխաներ

4 երեխա է խեղդվել այն բանից հետո, երբ Թուրքիայի ափերի մոտ դարձյալ Հունաստան փախստականների տեղափոխող նավ է խորտակվել, հայտնում է AFP-ն:
Գործակալության տեղեկություններով՝ զոհվածները եղել են աֆղանցիներ: Նավակում գտնվել է ևս 51 մարդ՝ սիրիացիներ, աֆղանցիներ, ում հաջողվել է փրկել:
Ավելի վաղ հաղորդվում էր Թուրքիայի ափերի մոտ ևս 2 երեխայի խեղդվելու մասին, նրանց տեղափոխող նավակը ևս շրջվել էր: 15 մարդու հաջողվել էր փրկել, նրանք տեղափոխվել էին Բոդրումի ոստիկանական տեղամաս: