Բաժիններ՝

Ի վիճակի չեն վարել բալանսավորված քաղաքականություն և չվնասելով առկա հնարավորությունները. Արմեն Եղիազարյան

Այսօր հայաստանյան օնլայն առևտրով զբաղվող տնտեսվարողների համար առավոտը բարին չէր։ Վայլդբերիսն ու Օզոնը անժամկետ դադարեցրեցին Հայաստանից վաճառքները՝ առանց պատճառաբանության։ Այս հարթակները հնարավորություն են ընձեռել հայկական արտադրանքը արտահանելու համար, որը այս պահի դրությամբ այլևս չի գործում։

Օրեր առաջ «Միասնության թևերի» տնտեսական ծրագրից խոսելիս ներկայացրել էի, որ մենք պետք է սպառող տնտեսությունից վերափոխենք արտահանող տնտեսություն, սակայն ականատեսն ենք լինում հակառակ պրոցեսների, սահմանափակվում են նույնիսկ այն փոքր հնարավորությունները, որոնք կան։ Այս ամենը գործող իշխանության ապաշնորհ քաղաքականության արդյունք է, երբ ի վիճակի չեն վարել բալանսավորված քաղաքականություն և չվնասելով առկա հնարավորությունները՝ ստեղծել նոր արտահանման մեխանիզմներ՝ դիվերսիֆիկացնելով շուկաները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031