Բաժիններ՝

Բաքուն ու Թբիլիսին հույս ունեն շուտափույթ լուծել չհամաձայնեցված սահմանամերձ տարածքների հարցը

Վրաստանն ու Ադրբեջանը հուսով են, որ ադրբեջանա-վրացական սահմանի չհամաձայնեցված տարածքների հարցը շուտափույթ կերպով կլուծվի, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամլո ծառայությանը:

Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ, Ադրբեջանի սահմանապահ զոհերի հրամանատար Էլչին Գուլիևի և Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գիորգի Մգեբրիշվիլիի հանդիպմանը նշվել է, որ հաջողությամբ են ընթանում վրաց-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման աշխատանքները: Կողմերը հույս են հայտնել, որ չհամաձայնեցված տարածքների հարցը մոտ ապագայում կլուծվի:

Կողմերը քննարկել են օպերատիվ իրավիճակը երկու երկրների սահմանին, կարծիքներ են փոխանակել միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ԵՄ-ում, ՎՈՒԱՄ-ում ու Frontex-ում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս