«Կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա մենք չենք: Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տիրույթը»,- ասել է նա:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն ու գլխավոր դատախազությունը հատուկ հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ հատուկ գործողության հետևանքով ոչնչացվել է զինված խմբավորման 4 անդամ, սպանվել է նաև հատուկ գործողությանը մասնակցող ՆԳՆ-ի երկու աշխատակից:
Վոլգոգրադի շրջանի Տրակտորոզավոդսկի շրջանում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Զանգվածային ծեծկռտուքի պատճառը եղել է մի քանի մասնակցի միջև ծագած կոնֆլիկտը: Ծեծի նախօերին երիտասարդները հանդիպել էին այգում ու նրանց միջև լեզվակռիվ էր տեղի ունեցել, հայտնում է LifeNews-ը:
«Ռուսաստանի ու ԱՊՀ-ի մաթեմատիկայի լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանը:
Այսօր Բաքու կայցելի Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի օդային սահմանները խախտելու դեպքում կլինի նույնպիսի պատասխան, ինչպիսին ռուսական «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի հետ տեղի ունեցած դեպքն էր:
ԱՄՆ-ը նվազագույնը 50 զինծառայող է ուղարկել Սիրիայի հյուսիում գտնվող Քոբանի քաղաք, հայտնում է Al Mayadeen-ը: Զինվորականներն աջակցելու են քրդերին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
Ադրբեջանը ցավում է, որ թուրք-ռուսական հարաբերություններն այդքան սրվել են: Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:
ՌԴ կառավարությունը հանձնարարել է տնտեսական ու մարդասիրական ոլորտներում համապատասխան միջոցառումներ մշակել ի պատասխան Թուրքիայի ագրեսիայի, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Մի քանի մարդ է տուժել այսօր Բաքվի Նարդարան ավանի բնակիչների ու ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնում է ադրբեջանական Contact.az կայքը:
Արձագանքելով նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին՝ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որը միջոցառումներ է առաջարկում ահաբեկչության ու երիտասարդության արմատականացման դեմ պայքարի համար, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Բացառիկ. Ինչպես է տեղի ունեցել ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչուի փրկության օպերացիան:
Սիրիական բանակի մարտիկները ոչնչացրել են զինյալի, որը առնչություն ունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ: Դրանք խլել էին ավելի քան 40 մարդու կյանք: Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը:
«Մենք բացարձակապես անբացատրելի ենք համարում դավաճանական՝ թիկունքից հասցված հարվածները նրանցից, ում համարում էինք դաշնակիցներ հակաահաբեկչական պայքարում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նկատի ունի երկու օր առաջ Սիրիայում ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կատարվածը:
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները սխալ են թույլ տվել՝ խոցելով ռուսական ռազմական ինքնաթիռը, սակայն ավելի շատ սխալվել է ԱՄՆ-ը՝ աջակցելով Թուրքիայի իշխանությունների գործողություններին, հայտնում է Press TV-ն:
Ռուսաստանը նոր սերնդի С-400 զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել Սիրիայում, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
Associated Press գործակալությունը տարածել է թուրք զինվորականների աուդիոձայնագրությունները՝ նախազգուշացումներով, որոնք ուղղված են եղել Սիրիայում կործանված «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի անձնակազմին:
Բանախոսի խոսքով՝ Թուրքիան ունի իր խոցելի տեղը՝ «Հյուսիսային Կիպրոսը», որտեղ կարող էր ցանկացած տարածք ռմբակոծել
«Ռոսնեֆտի» կողմից 40 մլն դոլարով ձեռք բերված Petrol Market ընկերությունը պատկանել է 2014թ. սնանկացած հայ օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի «Միկա Լիմիթեդ» ընկերությանը:
Ռուս-թուրքական հասարակական ֆորումը, որը պետք է անցկացվեր դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում, վերջին իրադարձությունների ֆոնին չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Россотрудничество-ի ղեկավար Լյուբով Գլեբովային:
Կրասնոարսկի երկրամասում կործանվել է ՄԻ 8 ուղղաթիռը: Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում եղել է 25 ուղևոր, երեքը՝ անձնակազմից, իսկ 22-ը՝ «Ванкор-Нефти» աշխատակիցներ են եղել:
Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Վիկտոր Տոլոկոնսկին սուգ է հայտարարել երկրամասում՝ կապված այսօր աղետի ենթարկված «Մի-8» ուղղաթիռի կործանման հետ
Համացանցում է հայտնվել ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի հետ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների մասին պատմող հարցազրույցի ամբողջական տարբերակը:
Փարիզում պլանավորվում է կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաբի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Կրասնոյարսկի երկրամասում՝ Ենիսեյ գետի մոտ, աղետի ենթարկված «Մի-8» ուղղաթիռի զոհերի թիվը հասել է 15-ի, ևս 10 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 12 մարդ է զոհվել Կրասնոյարսկի երկրամասում «Մի-8» ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով: Զոհվել են 9 ուղևոր ու անձնակազմի 3 անդամները:
Գերմանիան ավելի ակտիվ գործողությունների կդիմի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, խոստացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այցով գտնվում է Փարիզում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
12 մարդ է զոհվել Կրասնոյարսկի երկրամասում «Մի-8» ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Արևմտասիբիրական տրանսպորտային դատախազությանը:
Սիրիայի ապստամբները հայտարարում են, որ ռուսական ավիացիան երեկ ողջ օրվա ընթացքում ռմբակոծել է Լաթաքիայում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները, որոնք մոտ են գտնվում այն վայրին, որտեղ նախօրեին կործանվել էր ռուսական «Սու-24» ինքնաթիռը:
Կրասնոյարսկի երկրամասում կործանվել է ՄԻ 8 ուղղաթիռը: Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում եղել է 25 ուղևոր, երեքը՝ անձնակազմից, իսկ 22-ը՝ «Ванкор-Нефти» աշխատակիցներ են եղել: