Բաժիններ՝

Եվրախմբի ղեկավարը թերահավատ է Շենգենի ապագայի նկատմամբ

Եվրոպայում փախստականների աննախադեպ հոսքը հարցականի տակ է դրել Շենգենյան համաձայնագրի անդամ երկրների միջև գոյություն ունեցող բաց սահմանների հարցը, կարծում է Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը:

Շենգենյան համակարգի պահպանման շանսերը դրա ներկայիս տեսքով այդքան էլ բարձր չեն, հայտարարել է Նիդեռլանդների ֆինանսների նախարարը գերմանական Handelsblatt պարբերականի հետ զրույցում:

«Մենք չենք կարող երկար ժամանակ պահպանել մեր սոցիալական պետությունը, եթե փախստականների հոսքը պահպանվի իր ներկայիս մակարդակով»,- նշել է նա:

Յերուն Դեյսելբլումի խոսքով՝ ներկայում ԵՄ երկրների համերաշխությունը ու քաղաքական կամքը չեն բավականացնում՝ արդարացի բաշխելու համար փախստականների բեռն ու ավելի արդյունավետ պաշտպանելու արտաքին սահմանները:

Քաղաքական գործիչը ենթադրում է, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա մի շարք երկրներում՝ Նիդեռլանդներում, Գերմանիայում, Շվեդիայում, Ավստրիայում ու Բելգիայում ստիպված կլինեն ստեղծել իր տեսակի մեջ «մինի Շենգեն», սակայն դա, ըստ նրա, կլինի ոչ այնքան օպտիմալ լուծում ու կունենա քաղաքական ու տնտեսական հետևանքներ եվրոպացիների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս