
Թուրքիան փորձել է կապ հաստատել Պուտինի հետ «Սու-24»-ի հետ կապված դեպքից 7-8 ժամ անց. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիան փորձել է կապ հաստատել Վլադիմիր Պուտինի հետ «Սու-24» ինքնաթիռի կործանումից 7-8 ժամ անց, հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես նշվում է, Վլադիմիր Պուտինն այդ մասին տեղյակ է պահվել:
«Այդ հարցման մասին նույնպես հաղորդվել է նախագահին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, որ Թուրքիան փորձել է դեպքից հետո կապ հաստատել Ռուսաստանի հետ: