Թուրքիան հատել է թույլատրելիի սահմանը. Լավրով
Մոսկվան կարծում է, որ Անկարան հատել է թույլատրելիի սահմանը, ինչը կարող է Թուրքիային ծանր վիճակի մեջ դնել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք կարծում ենք, որ թուրքական ղեկավարությունը հատել է թույլատրելիի սահմանը ու ռիսկի է դիմում Թուրքիային ներքաշել ծանր վիճակի մեջ երկարատև ազգային հետաքրքրությունների տեսակետից, տարածաշրջանում իրավիճակի տեսանկյունից»,- ասել է Լավրովը Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ «Սու-24»-ը կործանվել էր Սիրիայում նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից: