Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել՝ կապված Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում խոցված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ: «Մեր ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից արձակված հրթիռի կողմից ու ընկել է սիրիական տարածքում»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուսական «Սու-24»-ի կործանումը լուրջ հետևանքներ է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
Թուրքիան իրավունք ունի պատասխան ռեակցիայի այն դեպքում, եթե խախտվի իր օդային տարածքը, որն իրականացվել է՝ անտեսելով բազմաթիվ նախազգուշացումները, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ թուրքական կործանիչը խոցել է ռուսական «Սու-24» ինքնաթիռը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Սոչիում Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել՝ կապված Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում խոցված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ:
Ըստ CNN-ի՝ Սիրիայում կործանված ռուսական ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է: Երկրորդ օդաչուի մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա: Որոշ տեղեկությունների համաձայն՝ օդաչուն վայրէջք է կատարել Թուրքիայի տարածքում, հայտնել է LifeNews-ի թղթակիցը Սիրիայում:
Սոչիում Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում խոցված ռուսական ինքնաթիռի մասին, հայտնում է LifeNews-ը:
Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է, որ ռուսական ուղղաթիռ է խոցել, հայտնում է Reuters-ը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սերբիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում, մասնավորապես, կարևորվել են ռազմական բժշկության, ռազմական կրթության բնագավառներում փորձի փոխանակումը, միջազգային խաղաղապահ ուժերում փոխգործակցությունը: Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ շեշտելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է այսօր թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցված ռուսական «Սու-34» ինքնաթիռի կործանման փաստը, հայտնում է LifeNews-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է այսօր թուրքական կողմից խոցված ռուսական «Սու-34» ինքնաթիռի կործանման փաստը, հայտնում է RIA Novosti-ն:
Մինչև 10 հազար զինծառայող ու ոստիկան կարող է դուրս գալ Մեծ Բրիտանիայի փողոցներ՝ ապահովելու անվտանգությունը փարիզյան ահաբեկչությունների նմանությամբ հարձակումների դեպքում՝ համաձայն բրիտանական կառավարության նոր պլանի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մեկ խնդիր են դրել»,- այս մասին այսօր «Արցախյան հիմնահարց. հայկական դիվանագիտության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
«Սա պարզապես ազդանշան է այն մասին, որ այդ հարաբերությունները լուրջ կերպով փչացել են: Ռուսաստանն այսուհետ դիտարկելու է Թուրքիային՝ որպես ապակայունացնող գործոն, որը գործում է ոչ թե՝ ի օգուտ տարածաշրջանային կայունության, այլ՝ ապակայունության: Կարծում եմ` տեղի ունեցածին կհաջորդեն կտրուկ արձագանքներ, անդրադարձներ՝ գուցե միայն հայտարարությունների մակարդակով: Միջադեպը միանշանակորեն էլ ավելի կսրի հարաբերությունները»:
Ռուսական Gazeta.ru-ն հրապարակել է համացանցում շրջանառվող կադրերից մեկը, որտեղ պատկերված է թուրքական ինքնաթիռի կողմից խոցված «Սու-34»ի օդաչուն:
Լաթաքիայում կործանված ռուսական «Սու-24» ինքնաթիռի անձնակազմի երկու անդամներին որոնելու նպատակով դեպքի վայր են ուղարկվել ուղղաթիռներ:
Կրեմլին «հաստատ հայտնի է», որ այսօր թուրք-սիրիական սահմանի մոտ խոցված ռուսական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի օդային տարածքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Սու-24»-ի հետ կատարվածին, հնարավոր է, այսօր գնահատական կտա, հայտնում է TASS-ը:
Թուրքական ավիացիան իրականացրել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ հերթական ռմբակոծումը, հայտնում է Reuters-ը:
Թուրքական CNN Türk հեռուստաալիքը հայտնում է, որ այսօր Սիրիայում խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է:
«Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի, ԱՄՆ-ի և գործընկերների միջև ռազմական լարվածության բռնկման վտանգը միշտ առկա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Կրեմլում աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է պատրաստում՝ կապված Սիրիայում ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման առնչությամբ, հայտնում է «Говорит Москва»-ն:
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը:
Համացանցում շարունակում են հայտնվել տեսանյութեր, որոնցում երևում են սիրիա-թուրքական սահմանին ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման կադրերը:
Ռուս լրագրողների խումբը Սիրիայի Սալմա քաղաքից ոչ հեռու հարձակման է ենթարկվել: Տվյալների համաձայն՝ լրագրողները 3 ավտոմեքենայով ուղևորվել են Սալմայի մոտակայքում գտնվող Ալ Զուաեկ բարձունք, որը մի քանի օր առաջ սիրիացի զինվորականները թեժ մարտերից հետո զբաղեցրել էին, հայտնում է LifeNews-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինվորականներն են խոցել ռուսական «Սու-24» ինքնաթիռը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման մասին:
Սիրիայում կործանված ռազմական ինքնաթիռը եղել է ռուսական, հայտնում է Haberturk-ը: Նշվում է, որ օդաչուն կատապուլտի է դիմել ինքնաթիռից:
Սիրիայի տարածքում կործանված ռազմական ինքնաթիռի կործանման ճշգրիտ տեղի մասին, որը, նախնական տեղեկություններով, պատկանել է Սիրիայի ռազմաօդային ուժերին, հակասական տեղեկություններ են շրջանառվում:
Անհայտ ռազմական ինքնաթիռ է կործանվել Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրքական Haberturk TV-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ահաբեկչություն է տեղի ունեցել Եգիպտոսի Սինայի թերակղզու Էլ-Արիշ քաղաքի Swiss Inn հյուրանոցի մոտ: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի՝ սպանվել է 3 ոստիկան ու մահապարտ-ահաբեկիչը: Տուժել է ևս 12 մարդ, այդ թվում՝ 10 ոստիկան ու 2 անցորդ:
Վրաստանի Ազգային անվտանգության ծառայությունը խոստացել է պարզել, թե ովքեր են օգնում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը վախեցնել վրացիներին: