
Ադրբեջանը մարտական պատրաստականության է բերել Հակաօդային պաշտպանության համակարգերն ու ռազմաօդային ուժերը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով զորավարժությունների շրջանակում մարտական պատրաստականության են բերել Ադրբեջանի Հակաօդային պաշտպանության համակարգերն ու ռազմաօդային ուժերը, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Տեղեկության համաձայն՝ մարտականին մոտ իրավիճակում անսպասելի ազդանշանի դեպքում ոտքի է բարձրացվել ողջ անձնակազմը, որի ընթացքում ստուգվել է բանակի մարտունակությունը, գործի են դրվել գործնական հմտությունները, ստուգվել է մարտական տեխնիկայի պատրաստվածության աստիճանը:
Ուսումնական կենտրոնում զենիթահրթիռային 9A33BM-3 համակարգերի օգնությամբ ստուգվել է հակաօդային պաշտպանության զորքերի մարտական խնդիրների կատարման մակարդակը: