
Ռուսաստանը հրաժարվել է Թուրքիայի հետ համատեղ ռազմաօդային զորավարժություններից

Ի պատասխան Թուրքիայի կողմից ռուսական «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի ոչնչացման՝ Մոսկվան անորոշ ժամանակով կասեցրել է մասնակցությունը Սևծովյան ռազմաօդային խմբի BLACKSEAFOR օպերատիվ զորավարժություններին:
Բացի այդ՝ Թուրքիայից հետ է կանչվել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ներկայացուցիչը, որը զբաղվում էր Սևծովյան նավատորմի ու Թուրքիայի ռազմածովային ուժերի գործողությունների կոորդինացիայով, TASS-ին տեղեկացրել է Պետդումայում պաշտպանության կոմիտեի ղեկավար, ադմիրալ Վլադիմիր Կոմոեդովը:
Նա չի բացառել, որ Թուրքիայից կարող են հետ կանչվել նաև ՌԴ ԶՈւ Ցամաքային ուժերի ու պաշտպանության հարցով ռազմական կցորդները:
Black Sea Naval Cooperation Task Group-ը՝ BLACKSEAFOR-ը, ստեղծվել է 2001 թվականին: Դրան մասնակցում են Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Բուլղարիան, Ռումինիան ու Վրաստանը: