
Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Ղարաբաղի հարցով նոր բանակցությունների համար. Ֆրանսիայի արտգործնախարար

Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հարցով նոր բանակցությունների անցկացման համար, հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք նաև քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Սերգեյ Լավրովը տեղեկացրել է ինձ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի և Ադրբեջանի նրա գործընկերների բանակցությունների արդյունքների մասին: Ես հիշեցրել եմ, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Փարիզում նոր քննարկումների համար»«- ասել է Էյրոն: