Բաժիններ՝

Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվե անցկացնելու հայցապահանջը ստորագրել է ավելի քան 4 մլն մարդ

Ավելի քան 4 մլն մարդ է իր ստորագրությունը դրել հայցապահանջի տակ, որը կոչ է անում վերանայել Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները, որտեղ որոշում էր կայացվել լքել միությունը:

Հայցապահանջը տեղադրված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում: Խորհրդարանի կողմից քննարկվելու համար այն պետք է հավաքեր նվազագույնը 100 հազար ստորագրություն:

Էջում, որտեղ տեղակայված է բանաձևը, նշվում է, որ 5 օր անց երկրի կառավարությունը կհրապարակի փաստաթղթի պատասխանը: Նույն օրը կհաստատվի խորհրդարանում հայցապահանջի քննարկման օրը:

«Մենք կոչ ենք անում կառավարությանը կիրառել այն կարգը, համաձայն որի` 75 տոկոսից քիչ մասնակցության դեպքում, եթե կողմ կամ դեմ քվերակողների թիվը կազմել է ավելի պակաս, քան 60 տոկոսը, ապա պետք է անցկացվի ևս մեկ հանրաքվե»,- ասված է հայցապահանջի տեքստում:

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացվել է հանրաքվե Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ: Պաշտոնական տվյալների համաձայն, Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն կողմ է քվերակել մասնակիցների 51.9 տոկոսը: Մեծ Բրիտանաիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, ով կոչ էր անում մնալ Եվրամիության կազմում, որոշել է հոկտեմբերին հրաժարական տալ: Նա հաջորդ վարչապետին է թողնում ժողովորդի կամարտահայտմանը հետևելու իրավունքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս