Ադրբեջանը մանաթի փոխարժեքը պահելու վրա 12 մլրդ դոլար է ծախսել
Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի և Ադրբեջանի Կենտրոնական բանկի ռազմավարական արտարժութային պահուստը 2015 թվականին կազմել է 38 մլրդ 590,8 մլն դոլար:
Ինչպես ասվում է Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի զեկույցում, 2015թ. ռազմավարական արտարժութային պահուստը կրճատվել է 12 մլրդ 271,6 մլն դոլարով կամ 24,1%-ով:
«Այդ կրճատումը կապված է եղել ադրբեջանական մանաթի փոխարժեքի վրա նավթի ցածր գների բացասական ազդեցությունը կանխելու նպատակով ԿԲ-ի բազմաﬕլիարդ ներխուժումներով», -ասվում է զեկույցում:
Նավթի հիﬓադրամին բաժին է ընկել պահուստի 87 տոկոսը կամ 33,57 մլրդ դոլար, մնացած 13 տոկոսը կամ 5,03 տոկոսը բաժին է ընկել ԿԲ-ի արտարժույթի պահուստին:
Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի արժութային պահուստները հաշվետու տարում դոլարային արտահայտությամբ կրճատվել են 9,5%-ով կամ 3,53 մլրդ դոլարով՝ տարեվերջին կազմելով 33,57 մլրդ դոլար: