Բաժիններ՝

Բեռլինում հրկիզվել է Գերմանիայում Վրաստանի դեսպանատան ավտոմեքենան

Բեռլինում լույս հունիսի 29-ի գիշերը դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի ավտոմեքենաներ են հրկիզվել: Դրանց թվում է նաեւ Գերմանիայում Վրաստանի դեսպանատան ավտոմեքենան, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության համաձայն, այդ փաստով հետաքննություն է սկսվել:

«Երեկ Բեռլինում, ցավոք, դիվանագիտական համարանիշներ ունեցող մի քանի ավտոմեքենաներ են հրկիզվել, որոնց թվում եղել է նաեւ Վրաստանի դեսպանատան մի ավտոմեքենա: Տեղի ունեցածի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Անհրաժեշտ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ որոշակի մի խմբավորում անում է դա: Սպասում ենք հետաքննության արդյունքներին»,- հայտարարել են ԱԳ նախարարությունում:

Առկա տեղեկատվության համաձայն, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության ավտոմեքենայից բացի, հրկիզվել է նաեւ Ֆրանսիայի դեսպանատան մի ավտոմեքենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս