Բաժիններ՝

«Սխալ կլիներ ԵՄ-ից անհապաղ վտարել բրիտանացիներին». Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լոնդոն այցից հետո չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է հրաժարվել դուրս գալ Եվրամիության կազմից: Հարցին, թե հնարավոր է արդյոք վերանայել Brexit-ի որոշումը, Քերին ասել է, որ դրա համար կան «մի շարք հնարավորություններ»: Նա նաև նշել է, որ սխալ կլիներ ԵՄ-ից անհապաղ վտարել բրիտանացիներին, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Դա շատ բարդ բաժանություն է»,- արձանագրել է Քերին: Նա նշել է, որ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չի ցանկանում գործարկել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը՝ համաձայն Եվրոպական պայմանագրի 50-րդ կետի, քանի որ արդյունքում Լոնդոնը 2 տարվա ընթացքում պետք է համաձայնեցնի ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների չափորոշիչները:

Բրիտանացիները չեն ցանկանում, որ իրենց 2 տարուց վտարեն ԵՄ-ից առանց ասոցացման համաձայնգրի, բացատրել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Քեմերոնը ուժ չի գտնում իր մեջ դուրս գալ և բանակցություններ վարել մի բանի մասին, որին չի հավատում ու չունի պատկերացում, թե ինչպես է դա անելու: Ես կարծում եմ՝ դա ազնիվ որոշում է»,- ասել է Քերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս