![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանական ընկերությունները Հարավկովկասյան գազատարի ընդլայնման վրա կուղղեն 820 միլիոն դոլար
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/gazatar.jpg)
Ադրբեջանական ընկերությունները Հարավկովկասյան գազատարի ընդլայնման համար մինչև 2020թ. կծախսեն մոտավորապես 820 միլիոն դոլար, իսկ գազատարի ընդլայնման ընդհանուր արժեքը կազմում է 4,9 մլրդ դոլար: Այս մասին, ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության ներդրումների վարչության պետ Վագիֆ Ալիևը:
Նա նշել է, որ ընդլայնման արդյունքում խողովակատարի անցումային հզորությունը կավելանա 16 մլրդ խմ-ով և կհասնի մինչև 23,4 մլրդ խմ-ի:
«Այդկերպ, գազի տեղափոխման ընդհանուր ծավալը կրկնակի կավելանա»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ մայիսի վերջի տվյալներով՝ նախագծի իրականացման աշխատանքների ծավալը կազմում է 57,4%: