Պուտինը Ստամբուլի ահաբեկչության առնչությամբ իր ցավակցությունն է հայտնել թուրք ժողովրդին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր իր ցավակցությունն է հայտնել թուրք ժողովրդին՝ կապված երեկ Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որը վերջին տվյալների համաձայն՝ խլել է 36 կյանք, ևս 147 մարդ վիրավորվել է:
«Մենք ցավում ենք, մեր կարեկցանքն ենք հայտնում երեկ տեղի ունեցած ահաբեկչության զոհերին»,- ասել է Պուտինը ռուս և գերմանացի դպրոցականների հետ հանդիպմանը, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմին:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը եղել է դեպքի վայրում, հայտարարել է, թե նախնական տվյալները վկայում են այն մասին, որ հարձակման հետևում կանգնած է ԴԱԻՇ-ը: