Բաժիններ՝

Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է Բեռլինում դեսպանության ավտոմեքենայի հրկիզման փաստը

Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան հաստատել է, որ Բեռլինում այս գիշեր դիվանագիտական համարանիշներով հրկիզված ավտոմեքենաների թվում եղել է նաև Վրաստանի դեսպանության ավտոմեքենան, տուժածներ չկան: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ Բեռլինի ոստիկանությունը հայտնել էր, որ անցած գիշեր Բեռլինում հրկիզվել են Վրաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների ավտոմեքենաները:

«Ցավոք, երեկ Բեռլինում այրվել են դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաներ, որոնց թվում է նաև Վրաստանի դեսպանության ավտոմեքենան: Անկասկասծ, հարկավոր է հետաքննել: Տուժածներ չկան»,- հայտարարել է Ջալագանիան ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ «դա բարբարոսության հերթական փաստն է, ու նման դեպքեր հաճախ են տեղի ունենում վերջին շրջանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930