Բաժիններ՝

Կանադան չեղյալ կհայտարարի վիզաները մեքսիկացիների համար

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել է դեկտեմբերի 1-ից չեղյալ հայտարարել վիզային սահմանափակումները մեքսիկացիների համար:

Այդ սահմանափակումները սահմանվել էին 2009 թվականին Կանադայի պահպանողական կառավարության կողմից, ինչը փորձաքար էր դարձել երկու երկրների հարաբերությունների համար:

Վիզաները սահմանվել էին Կանադայում ապաստան հայցող մեքսիկացիների թիվը կրճատելու նպատակով, հայտնում է BBC-ն:

Տրյուդոն այդ հայտարարությունն արել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի՝ Կանադա այցի ընթացքում:

Տրյուդոյի հայտարարությունն արդեն քննադատության է արժանացել կանադացի պահպանողականների կողմից, որոնք հայտարարել են, որ վարչապետն անտեսում է փորձագետների ռիսկերը՝ կապված վիզաների չեղյալ հայտարարման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930