![](/banners/BeFunky-design.jpg)
Հռոմի պապը դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/pap1-3.jpg)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է երեկ Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում իրականացված ահաբեկչությունը, հայտնում է RIA Novosti-ն:
«Երեկ երեկոյան Ստամբուլում անմարդկային ահաբեկչական հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով սպանվել են ու վիրավորվել բազմաթիվ մարդիկ:
Աղոթենք զոհերի համար, նրանց ընտանիքի անդամների և թուրք ժողովրդի համար»,- ասել է Հռոմի պապը՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակի Առաքելական պալատի պատուհանից դիﬔլով հավատացյալներին: