Բաժիններ՝

Անկարան հերքել է Էրդողանի ներողությունը «Սու-24»-ի համար. ԶԼՄ-ներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն չի խնդրել Կրեմլից խոցված «Սու-24»-ի համար: Այդ մասին հայտնել է Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը, հայտնում է Reuters-ը:

«Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը ափսոսանք է հայտնել Պուտինին ուղղված նամակում, սակայն հավելել է, որ դա չի եղել ներողություն»,- գրում է պարբերականը:

Իր հերթին, РБК-ն հայտնում է, որ Կրեմլի կայքում փոխել են Էրդողանի՝ Պուտինին ուղղված նամակի մեջբերումը:

«Նախ՝ անգլերեն թարգմանության մեջ օգտագործվել է I apologise to them արտահայտությունը: Հիմա այն փոխարինվել է Excuse us-ով: Դա թարգմանության ճշգրտումն է, բացատրել էր ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը»,- հայտնում է պարբերականը:

Վարկածում, որը պահպանել է Google քեշը, Էրդողանի նամակի մեջբերումը հնչում է այսպես. I once again express my sympathy and profound condolences to the family of the Russian pilot who was killed and I apologise to them:

1839876Ներկայում Կրեմլի կայքում հրապարակվել է այս տարբերակը՝ I once again express my sympathy and profound condolences to the family of the Russian pilot who was killed and I am saying: Excuse us:
Թարգմանության ռուսալեզու տարբերակի քեշ-վարկածի և ընթացիկի միջև տարբերություններ չկան: «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ կարեկցանքը և խորը ցավակցությունը հայտնել զոհված ռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ՝ ներողություն»:

Անգլերենի Քեմբրիջի բառարանի համաձայն՝ excuse բառը կիրառելիս խոսողը ներողություն է խնդրում այն բանի համար, որ կատարել է սխալ՝ առանց վնաս հասցնելու մտադրության, իսկ apologize-ն արտահայտում է զղջում այն գործողությունների համար, որոնք կատարվել են գիտակցաբար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս