Պուտինը հանձնարարում է չեղյալ հայտարարել Թուրքիա այցելությունների վրա դրված սահմանափակումները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Թուրքիա զբոսաշրջիկների այցելությունների վրա սահմանված արգելքը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ կհանձնարարի Կառավարությանը բանակցություններ սկսել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի վերականգնվի երկկողմ համագործակցությունն առևտրատնտեսական և այլ ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է «հավելյալ քայլեր ձեռնարկի՝ ուղղված ռուս քաղաքացիների անվտանգության ապահովմանը»: