Միացյալ Նահանգները հավելյալ կերպով Իրաք կուղարկի ավելի քան 600 զինվորականի, որոնք պետք է օգնեն իրաքյան բանակին վերադարձնել Մոսուլ քաղաքը:
Սեպտեմբերի 28-ին Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված մի շարք հարցեր։
Այս անգամ հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ Ֆլինթի ջրի թունավորման խնդրի շուրջ, որն արդեն ազդել է բազմաթիվ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների վրա:
Բաքուն և Կիևը պատրաստվում են ընդլայնել երկկողմ ռազմա-տեխնիկական համագործակցությունն ու դիտարկում են Ադրբեջանում մեծ ճշգրտության սպառազինության համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը:
Մակույկներով բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան երկու հազար մարդ: Նրանք վարել են կապույտ լույսեր, ծածանել դրոշներ եւ անպատշաճ ժեստեր ցույց տվել նավի ուղղությամբ:
Եթե Շվեդիայի քաղաքացիություն ունեք, ապա կարող եք ճամփորդել՝ ուր ցանկանաք. շվեդական անձնագիրն իրավունք է տալիս ճամփորդել աշխարհի 158 երկրում՝ առանց վիզայի։ Դրա շնորհիվ՝ երկրի տարածքից դուրս հանգստանալը շվեդների համար ավելի էժան և պարզ է դառնում՝ այլ երկրների քաղաքացիների համեմատությամբ։
Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին Կանադայում իրենց շրջագայության երրորդ օրն այցելել են Բրիտանական Կոլումբիայի անձրեւային անտառի բնիկների բնակավայր, որը գտնվում է երկրի խաղաղօվկինոսյան ափին:
Կատալոնիան կարող է 2017թ-ին Իսպանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորության և վերջին հրաժեշտի արարողություններին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից կմասնակցեն պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը և ավագ թարգման Համբարձում վարդապետ Քեշիշյանը:
Հալեպի Սուլեյմանիե շրջանում սեպտեմբերի 28-ի կեսօրին հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 1969թ-ին ծնված հայուհի Սևան Հատատը:
Հետաքրքիր է, որ նույնիսկ ամերիկացիները հաճախ շփոթում են քաղաքական նվիրատվությունների վերաբերյալ սահմանափակումների բարդ կանոնները, որոնք տարբեր են տեղական, նահանգային և դաշնային ընտրությունների պարագայում:
Իսրայելի իններորդ նախագահ Շիմոն Պերեսը կտակել է իր աչքերի եղջերաթաղանթները նվիրաբերել փոխպատվաստման համար: Այս մասին «Թել խա Շոմեր» կլինիկայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Պերեսի բուժող բժիշկ եւ փեսա Րաֆի Վալդմանը:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը միացել է Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարություններին:
Եթե վարչապետը չլինի այն կուսակցության ղեկավարը կամ առնվազն անդամը, ում կողմից ինքն առաջադրվում է վարչապետի պաշտոնին, նա չի կրի քաղաքական պատասխանատվություն այդ կուսակցության նախընտրական ծրագրի կատարման համար, որի օգտին այդ կուսակցությունը ձայն է ստացել ընտրողներից, հետևաբար նա կարող է վարել քաղաքական իմաստով ոչ կանխատեսելի և ամբոխահաճո քաղաքականություն՝ թուլացնելով պետական կառավարման համակարգի հանրային վարկանիշը և ներքին միասնականությունը:
Թե որո՞նք են այսօրվա Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ըստ Դ. Շահնազարյանի՝ ոչ ոք չգիտի. «Էրդողանն էլ չգիտի։ Թուրքիային չափազանց անհրաժեշտ էր ռուս տուրիստների վերադարձը, դա արեցին։ Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ ընդամենը երկու հարցում պայմանավորվեցին՝ «Թուրքական հոսք» և ատոմակայանների կառուցում։ Երկուսն էլ խիստ կասկածելի նախագծեր են։ Ուզում եմ հիշեցնել, որ «Թուրքական հոսքը» դադարեցվել էր մինչև Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը»։
Շվեյցարիայի զինված ուժերին պատկանող SuperPuma ուղղաթիռ է կործանվել Ալպերում, հայտնում է Reuters գործակալությունը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Անկարայում հանդիպել է իր իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին կարող է այցելել Թուրքիա։ Կրեմլը համապատասխան պաշտոնական հայտարարություն կանի այն բանից հետո, երբ կավարտվեն բոլոր նախապատրաստական աշխատանքները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովին։
Ադրբեջանական երկրորդ՝ ADEX 2016 սպառազինությունների ցուցադրությանը Բաքուն ներկայացրել է նոր սերնդի ավիառումբերի 7 տեսակ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։
Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների արդյունքների հրապարակումից հետո, երբ երկրի իշխանությունները հայտնեցին արմատական փոփոխությունների կողմնակիցների 91%-ի մասին, Հելսնիկյան հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայացած Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի հետ։
ԱՄՆ-ը չի բացառում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ տնտեսական հավելյալ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։ Դա կապված է Սիրիայի հետ կապված իրավիճակի հետ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը՝ պատասխանելով Սիրիայի կառավարական զորքերին ցուցաբերվող ռուսական աջակցության մասին։
Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել հավելյալ 600 մլն եվրո օգնություն հատկացնել Թուրքիայի սիրիացի փախստականներին այն համաձայնագրի շրջանակում, որը ենթադրում է աջակցություն Եվրամիությանը Թուրքիայի հետ 3 մլրդ եվրոյի համաձայնագրի շրջանակում, ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում։
Միջազգային քննչական խումբը, որը վարում էր Ուկրաինայի արևելքում խփված Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման պատճառների հետաքննությունը, այսօր հայտնել է ինքնաթիռի զոհերի ազգականներին, որ ինքնաթիռը խփվել է Սնեժնոյե բնակավայրից՝ Ռուսաստանից բերված «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրի «երկինք-օդ» հրթիռի կողմից։
Ուժեղ անձրևն ու փոթորիկը պատուհասել է Հարավային Ավստրալիա նահանգն ու հասել Ադելաիդային, հայտնում է 9news-ը։
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները բացասաբար են ազդել ռուսական պահուստային հիմնադրամների վիճակի և ներդրումային մթնոլորտի վրա։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի հետազոտության մեջ, հայտնում է EU Observer-ը։
Ռուսաստանը հայտարարում է, որ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները, որոնք Մոսկվային մեղադրում են Հալեպում ռազմական հանցագործությունների իրականացման մեջ, խաթարում են Սիրիայում խաղաղություն հաստատելու հույսերը։
Բուլղարիայի կառավարությունը որոշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջ քաշել եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևայի թեկնածությունը, հայտնում է Reuters գործակալությունը։
Տոկիոյի մետրոպոլիտենի կայարաններից մեկում գազային հարձակում է իրականացվել։ Այս մասին այսօր հայտնում է «Սինհուա» գործակալությունը Twitter-ի իր էջում։