Ադրբեջանն ու Ուկրաինան հակատանկային հրթիռներ կարտադրեն

Բաքուն և Կիևը պատրաստվում են ընդլայնել երկկողմ ռազմա-տեխնիկական համագործակցությունն ու դիտարկում են Ադրբեջանում մեծ ճշգրտության սպառազինության համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ վկայակոչելով «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության մամուլի ծառայությանը: Նշվում է, որ ուկրաինա-ադրբեջանական ռազմա-տեխնիկական համագործակցության պոտենցյալը դարձել է ուկրաինական պետական ընկերության ղեկավար Պավել Բուկինի՝ Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունների առարկա:

Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 27-30-ը Բաքվում անցկացվող ADEX-2016 ռազմական ցուցահանդեսի շրջանակներում:

Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Թոֆիգ Ռաֆիևի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հակատանկային հրթիռային համալիրների համատեղ և դրանց կից ղեկավարվող հրթիռների արտադրության հարցերը Ադերբեջանի ձեռնարկություններում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930