Բաժիններ՝

Դուքսը և դքսուհին այցելել են արևմտյան Կանադայի բնիկների բնակավայր

Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին Կանադայում իրենց շրջագայության երրորդ օրն այցելել են Բրիտանական Կոլումբիայի անձրեւային անտառի բնիկների բնակավայր, որը գտնվում է  երկրի խաղաղօվկինոսյան ափին, տեղեկացնում է BBC-ին:

Մեծ Արջի անձրեւային անտառում ամուսիններին դիմավորել են Բելլա Բելլա կղզու Հեյլութսուք բնիկ ժողովրդի համայնքի ներկայացուցիչները եւ նրանց նվիրել են ավանդական զգեստներ:

Քեյթը եւ Ուիլյամը նաեւ մասնակցել են այն տոնակատարությանը, որը նվիրված էր Մեծ Արջի անձրեւային անտառի ներառմանը «Համագործակցության երկրների թագուհու անտառային ծածկույթի» ծրագրում: Ծրագիրը նպաստում է անտառների պահպանմանը:

861746

k1

k2

k4

k5

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս