Պակիստանը մնում է հիմնական միջնորդը ԱՄՆ-ի հետ բանակցություններում. Իրանի ԱԳ նախարարություն
Իրանը հակամարտության կարգավորման շուրջ իր երկխոսությունն ԱՄՆ-ի հետ վարում է միայն Պակիստանի միջոցով, թեև մյուս երկրները նույնպես քայլեր են ձեռնարկում տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Տարբեր երկրներ հավանություն են տալիս այս հարցում շփումներին, և տարածաշրջանի բազմաթիվ երկրներ իրական մտահոգություններ ունեն լարվածության սրման առնչությամբ: Այնուամենայնիվ, առաջվա պես միջնորդ է մնում Պակիստանը: Որպես Իրանի և ԱՄՆ-ի միջև պաշտոնական միջնորդ՝ Պակիստանը շարունակում է իր գործունեությունն այս ուղղությամբ», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է Բաղային, Կատարը մեկն է տարածաշրջանի առավել ակտիվ երկրներից, որոնք լավ հարաբերություններ են պահպանում ինչպես Թեհրանի, այնպես էլ Վաշինգտոնի հետ, և մշտապես կարգավորման հարցի շուրջ իրենց կարծիքն ու գաղափարներն են փոխանակում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ:



