Բաժիններ՝

Ադրբեջանի իշխանությունները խախտել են իրենց քաղաքացիների հիմնարար իրավունքները. Freedom House

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայացած Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի հետ։

Չնայած ընտրական գործընթացի կոպիտ խախտումներին՝ Ադրբեջանի ԿԸՀ-ն գրանցեց ընտրության արդյունքներն ու հաստատեց Սահմանադրության փոփոխությունները։
«Ընդունելով քվեարկության արդյունքները՝ ԿԸՀ-ն խախտել է սեփական պահանջները:

Արդյունքները հաստատվել են՝ չնայած կեղծիքների ակնհայտ փաստերին՝ քվեատուփերում զանգվածային լցոնումներին, այն անձանց ձերբակալություններին, որոնք ֆիքսել են դրանք ու բողոքել»,- հայտարարել է կազմակերպության փոխտնօրեն Ռոբերտ Հերմանը։
Նրա խոսքով՝ դրանով իսկ ցուցաբերվել է անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ քվեարկության մասնակիցների 90 տոկոսն աջակցել է սահմանադրական փոփոխություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս