Լեյբորիստներն ավելի քան 1500 տեղ են կորցրել Մեծ Բրիտանիայի մունիցիպալ ընտրություններում
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունն ավելի քան 1500 տեղից է զրկվել Անգլիայի մունիցիպալ խորհուրդների ընտրություններում, ինչպես նաև Ուելսի և Շոտլանդիայի խորհրդարաններում: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը։
Լեյբորիստները կորցրել են վերահսկողությունը Անգլիայի 40 մունիցիպալ խորհուրդների նկատմամբ, կուսակցությանը հաջողվել է այնտեղ պահպանել 1000-ից փոքր-ինչ ավելի տեղ։ Բացի այդ, նրանք պատմության մեջ առաջին անգամ զրկվել են մեծամասնությունից Ուելսի խորհրդարանում։
Պահպանողական կուսակցությունը նույնպես անհաջողության է բախվել. այն ավելի քան 500 տեղ է կորցրել Անգլիայի մունիցիպալ խորհուրդներում։ Այժմ կուսակցությունը դրանցում ներկայացնում է 801 մարդ։
Բայց դրա փոխարեն Նայջել Ֆարաջի «Բարեփոխել Միացյալ Թագավորությունը» աջ կուսակցությունը գրեթե 1500 տեղ է ստացել Անգլիայի մունիցիպալ խորհուրդներում և, այդպիսով, վերահսկողության տակ վերցրել 14 խորհուրդ։ Սա մեծ հաջողություն է դարձել Ֆարաջի համար։
Լեյբորիստների անհաջողության մասին հայտնի դարձավ մայիսի 8-ին ձայների մի մասի հաշվարկից հետո։ Չնայած դրան, վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց, որ հրաժարական չի տա։



