Թրամփը թույլ է տվել Լեհաստանի նախկին գլխավոր դատախազին թաքնվել ԱՄՆ-ում. աղբյուր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ թույլ է տվել Լեհաստանի նախկին գլխավոր դատախազ Զբիգնև Զեբրոյին փախչել Ամերիկա: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Զեբրոն, որը նախկինում քրեական գործով մեղադրյալ էր, իր կնոջ հետ միասին Հունգարիայում միջազգային պաշտպանություն և քաղաքական ապաստան էր ստացել։ Սակայն, իշխանության գալուց առաջ ներկայիս վարչապետ Պետեր Մագյարը խոստացել էր չեղյալ հայտարարել այս որոշումը։ Լեհական դատարանը նախկին գլխավոր դատախազին հեռակա ձերբակալել է։ Նա հետախուզվում է։ Կիրակի օրը հաղորդվել էր, որ Զեբրոն գտնվում է Միացյալ Նահանգներում։

«Մեր տեղեկությունների համաձայն՝ Զբիգնև Զեբրոյի Միացյալ Նահանգներ գալու և այնտեղ մնալու որոշումը կայացրել է անմիջապես նախագահ Թրամփը»,- ասել է գործակալության աղբյուրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031