Բաժիններ՝

Կատալոնիան պատրաստվում են անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնել

Կատալոնիան կարող է 2017թ-­ին Իսպանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել:

Ինչպես հաղորդում է Interfax­-ը, այս մասին տեղական խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքնավար մարզի ղեկավար Կարլես Պուչդեմոնտը: Նրա խոսքով` հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի 2017թ-­ի սեպտեմբերի երկրորդ կեսին:

Կատալոնիայում տեղական ընտրությունները տեղի են ունեցել 2015թ-­ի սեպտեմբերի 27-­ին: Ընտրություններում հաղթել են մարզի անկախության կողմնակիցները:

2014թ-­ի նոյեմբերի 9­-ին Կատալոնիայում անցկացվել է մարզի ինքնորոշման խնդրի վերաբերյալ հարցում, որի արդյունքում բնակչության 80 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը: Հարցումն անցկացվել է հանրաքվեի փոխարեն Մադրիդի կենտրոնական իշխանությունների ճնշման հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս