 
                        Բուլղարիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր թեկնածուի է առաջադրել
 
                                    Բուլղարիայի կառավարությունը որոշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջ քաշել եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևայի թեկնածությունը, հայտնում է Reuters գործակալությունը։
«Մենք կարծում ենք, որ դա ավելի հաջող թեկնածություն կլինի»,- գործակալությունը մեջբերել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի խոսքերը։
Հիշեցնենք, որ հաջորդ քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին, որտեղ թեկնածուն պետք է հավաքի նվազագույնը 9 ձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի 15 անդամ պետությունների կողմից։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        